Շտապօգնության կայանի շենքում ռումբ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` դեկտեմբերի 19-ին, ժամը 12.58-ին անհայտ քաղաքացուց ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Ձորափի 40 հասցեում` շտապօգնության կայանի շենքում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ փրկարար ջոկատը:
Ժամը 14.36-ին դեպքի վայր էր հասել նաեւ ՊՆ սակրավորների եւ ոստիկանության կինոլոգների խումբը:
Քիչ առաջ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ որոնողական աշխատանքներն ավարտվել են ժամը 14.58-ին, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:




























