ԱՄՆ Ալյասկա նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տակոտնա գյուղից 15 կիլոմետր հարավ-արևմուտք, 8,8 կիլոմետր խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




























