Իսրայելի «Երկաթե գմբեթին» նման հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը դժվար է իրականացնել ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից։ Այսպիսի եզրակացության են եկել Defence One ամերիկյան մասնագիտացված պորտալի վերլուծաբանները։
«Ամերիկայի համար երկաթյա գմբեթը» կպահանջի առաջադեմ սպառազինությունների մշակում հիպերձայնային, բալիստիկ և առաջադեմ թևավոր հրթիռները որսալու համար և կներառի տիեզերքում արբանյակների ցանցի տեղակայում, որը հագեցած է լազերներով՝ միջուկային զենքով հրթիռները ոչնչացնելու համա։ Ինչպես նշում է պորտալը՝ նման արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար անհրաժեշտ է «հաղթահարել զգալի տեխնիկական խոչընդոտներ», որոնց համար պետք է վճարել «աստղաբաշխական գին»։ Միևնույն ժամանակ, հրատարակության փորձագետները զգուշացնում են, որ արբանյակներին հակառակորդի հարվածը կնշանակի «ամբողջ պաշտպանական ճարտարապետության» իրական ոչնչացում։
Defense One-ի գնահատմամբ՝ «Չինաստանը և Ռուսաստանը մշակել են նոր սերնդի գերմանևրելի հիպերձայնային հրթիռներ, որոնք շատ դժվար է կամ գրեթե անհնար է բռնել ԱՄՆ-ի ցամաքային միջին հեռահարության հակահրթիռներով։ Ըստ պորտալի՝ ԱՄՆ-ին ուղղված «հրթիռային սպառնալիքներն» իրական են, սակայն Վաշինգտոնը դրանք մեղմելու միջոց չունի։
Հունվարի 28-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել ԱՄՆ-ում հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ մշակելու մասին։ Նա այն անվանել է «Երկաթե գմբեթ Ամերիկայի համար»՝ իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգի նմանությամբ։ Նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին 60 օրվա ընթացքում ներկայացնել համակարգի նախագիծն ու պլանը:





























