ԱՄՆ ներկայիս վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, Պանամայի ջրանցքը համարում է «ռազմավարական ակտիվ», որը չի կարող լինել Չինաստանի վերահսկողության տակ՝ «դե ֆակտո կամ դե յուրե»։ Այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն։
«Սա է հիմնական հարցը։ Որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք առանցքային, կարևոր, ռազմավարական ակտիվի մասին։ Եվ, իհարկե, եթե 21-րդ դարը լինելու է Ամերիկայի դարը՝ [Հյուսիսային և Հարավային] Ամերիկայի ոսկե դարը, ապա այդ ռազմավարական ակտիվը չի կարող լինել Չինաստանի վերահսկողության տակ ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Վաշինգտոնում, Ռուբիոն փետրվարի 1-ից 6-ը կայցելի Պանամա, Էլ Սալվադոր, Կոստա Ռիկա, Գվատեմալա և Դոմինիկյան Հանրապետություն՝ հանդիպելու պաշտոնյաների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը անօրինական միգրացիայի, հանցավորության և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաև Չինաստանի դեմ պայքարում:





























