Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Էրդողանին կոչ է արել անմիջապես գնալ ընտրությունների։ «Մեր ազգի համար ամենակարեւոր դեղամիջոցը քվեատուփն է։ Մեր երկիրը քվեատուփի կարիք ունի։ Անմիջապես գնալ Ընտրությունների»,–Էրդողանին ուղղված կոչում ասել է Էքրեմ Իմամօղլուն։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը մի միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե ընտրությունները որոշների աթոռային երազանքները ջուրը կգցեն։