ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն փոխել է ուժերի դասավորությունը Մերձավոր Արեւելքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հսկայական աջակցություն է տալիս նրանց, ովքեր ցանկանում են հասնել Իրանի ագրեսիան ճնշելուն։ Նրա վերադարձը խրախուսում է Իսրայելին եւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ Մերձավոր Արեւելքն այլ լինի, որպեսզի Մերձավոր Արեւելքը լինի բարգավաճ եւ խաղաղ: Կարծում եմ՝ սա փոխում է համաշխարհային իրադրությունը եւ միանշանակ փոխում է իրավիճակը Մերձավոր Արեւելքում»,- ասել է Իսրայելի վարչապետը Fox News-ի հարցազրույցում։

Նեթանյահուն նաեւ հավաստիացրել է, որ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ թույլ կտա Իսրայելին «հասնել լուրջ» արդյունքի եւ փոխել Մերձավոր Արեւելքը։