Հիվանդանոց է տեղափոխվել թատրոնի եւ կինոյի հայտնի ռուս դերասան Միխայիլ Դերժավինը: Նրա ընտանիքը պնդում է, որ դա սովորական պլանային հետազոտություն է, սակայն որոշ ռուսական լրատվամիջոցներ նշում են, որ նրա մոտ լուրջ խնդիրներ են ծագել:

Դերժավինի քույրն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ներկայումս իր եղբայրը լուրջ առողջական խնդիրներ չունի, ուղղակի նա, բոլոր նորմալ մարդկանց նման, ստիպված է  ժամանակ առ ժամանակ ստուգում անցնել հիվանդանոցում:

Միաժամանակ Life News-ը հայտնում է, որ Դերժավինի մոտ ներքին արյունահոսություն է տեղի ունեցել: Պարբերականի փոխանցմամբ, դեկտեմբերի 19-ին, դերասանն իրեն վատ է զգացել եւ նրա կինը` Ռոքսանա Բաբայանը ստիպված է եղել շտապօգնություն զանգահարել: