ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության ընթացքում երկրում առաջնահերթությունների շարքում է լինելու տեղեկատվական դաշտի պաշտպանությունը, ինչպես նաեւ ՕՀԿՈւ-ի հետագա ամրապնդումը: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը` ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ Անվտանգության նստաշրջանի արդյունքներից ելնելով:

Մոսկվայից NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Նուրսուլթան Նազարբաեւը նշել է, որ Ղազախստանի առաջնահերթությունների շարքում է լինելու տեղեկատվական դաշտի պաշտպանությունը, ՕՀԿՈւ-ի հետագա ամրապնդումը, օդային տարածքի պաշտպանությունը, թմրաբիզնեսի դեմ պայքարի ուժեղացումը: «Ղազախստանը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես կարեւոր ինստիտուտ ռազմաշինարարության ոլորտում համագործակցության ստեղծման համար, տարածքային ամբողջականության եւ կազմակերպության անդամների սուվերենիտետի պաշտպանության առումով, ինչպես նաեւ այն դիտվում է կարեւոր գործիք ազգային անվտանգության ապահովման համար»,-ասել է Նազարբաեւը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսիան, Ղազախստանը, Ղըրղզստանը եւ Ուզբեկստանը: