Եգիպտոսը փետրվարի 27-ին արտակարգ արաբական գագաթնաժողով կանցկացնի՝ քննարկելու պաղեստինցիների համար «լուրջ իրադարձությունները», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ԱԳՆ հայտարարությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել էր «Գազայի հատվածը վերցնել Իսրայելից և ռիվյերա ստեղծել Մերձավոր Արևելքում»՝ պաղեստինցիներին այլ վայրեր վերաբնակեցնելուց հետո։
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն առաջարկել է պաղեստինցիներին Սաուդյան Արաբիայում ստեղծել իրենց պետությունը։





























