Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջին անգամ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածի ծրագրի մասին։

«Առաջարկները, որոնք օրակարգ են մտցվել ԱՄՆ նոր վարչակազմի կողմից՝ Գազայի հետ կապված սիոնիստական ​​լոբբիի ճնշման տակ, մեր տեսակետից մտածելու և քննարկելու արժանի ոչինչ չունեն։

Ոչ ոք իշխանություն չունի Գազայի բնակիչներին վտարելու իրենց հայրենիքից»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Գազայի վերաբերյալ առաջարկները, որոնք առաջ է քաշել ԱՄՆ նոր վարչակազմը՝ սիոնիստական ​​վերնախավի ճնշման ներքո, արժեք չունեն։