Թուրքիայում եւ արտերկրում բնակվող ասորիներն անհանգստացած են իրենց ժողովրդի ամենանվիրական ուխտավայրերից մեկի` Մարդին նահանգի 1700-ամյա Մոր Գաբրիել վանքի հետ կապված դատական վեճով:

Գործը հասարակությանը ներկայացվում է ընդամենը որպես գյուղի բնակիչների կողմից ներկայացված հայց,  բայց այն արդեն քաղաքական երանգ է ստացել:  Այդ մասին «Hurriyet Daily News»-ին տված հարցազրույցում հայտարարել է ասորական ասոցիացիաների դաշնության ղեկավար Էվգիլ Թյուրկերը:

Նրա  խոսքով`  ներկյումս վանքի վարչակազմի դեմ  հինգ հայց է ներկայացված, այդ թվում` անտառի նախարարության, գանձապետարանի եւ  այլ կառույցների կողմից: «Հողերը, որը մերն են եղել հազարավոր տարիների ընթացքում, օտարվել են: Մենք ցանկանում ենք, որպեսզի դատաքննության ընթացքում լուծում գտնվի, սակայն անարդյունք»,-նշել է Թյուրկերը:

Ժամանակի ընթացքում վանքն աստիճանաբար  շրջապատվել է համայքնեորով: Արդյունքում ` մերձակա գյուղերի բնակիչները հայց են ներկայացրել` բողոքելով, թե  այն գրավում է իրենց հողերը: