Այն զբոսաշրջիկների համար, որոնք Վենետիկ կժամանեն վերջին պահին, մուտքի վճարը կկրկնապատկվի՝ նախորդ տարվա 5 եվրոյից հասնելով 10 եվրոյի, հայտնում է CNN-ը։

Բացի այդ, վճարը կգանձվի գրեթե երկու անգամ ավելի հաճախ, քան նախորդ տարի։

Խոսքը վերաբերում է ապրիլի 18-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածին, որն այնուհետեւ շարունակվում է յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի մայիսից մինչև հուլիսի վերջ։ Ինչպես նախկինում, վճար կգանձվի այն այցելուներից, որոնք գիշերակաց չեն պատվիրել և քաղաքում են գտնվելու առավոտյան 8:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում:

10 եվրո վճարը երկու անգամ կկրճատվի չորս և ավելի օր առաջ տոմսեր պատվիրողների համար:

«Պիլոտային նախագիծը (2024 թվականին) աշխատեց»,- ասել է քաղաքային զբոսաշրջության խորհրդական Սիմոնե Վենտուրինին Միլանի BIT զբոսաշրջության տոնավաճառում։

«Նպատակը մնում է նույնը՝ ստեղծել զբոսաշրջային հոսքի կառավարման նոր համակարգ և չխրախուսել մեկօրյա զբոսաշրջությունը մի քանի ժամանակահատվածում՝ քաղաքի նուրբ և յուրահատուկ բնությանը համապատասխան, երաշխավորել նրան արժանի հարգանքը»,- հավելել է նա։