Ստամբուլը եվրոպական եւ ասիական մասերի բաժանող Բոսֆորի նեղուցով նավագնացությունը ժամանակավորապես փակ է թանձր մառախուղի պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային հարցերի վարչությունը։
«Տեղական ժամանակով ժամը 03:10-ին թանձր մառախուղի պատճառով նավագնացությունը դադարեցվել է երկու ուղղություններով՝ մինչեւ եղանակային պայմանների նորմալացումը»,- նշվել է հաղորդագրությունում։
Թուրքական առափնյա պահպանության տվյալներով՝ չորեքշաբթի գիշեր թանձր մառախուղը պատել է քաղաքի հյուսիսային հատվածները։
Փետրվարի 12-ին Ստամբուլի մի շարք շրջաններում տեղացած առատ ձյան պատճառով տեղական իշխանությունների որոշմամբ դպրոցներում դասերը չեղարկվել են։ Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Ստամբուլի միջազգային օդանավակայանի աշխատանքի փոփոխությունների մասին դեռեւս չի հաղորդվում։




























