Լոնդոնյան Դալվիչ զբոսայգուց գողացել են Բարբարա Հեփվորթի «Երկու ձեւ (Առանձնացված շրջան)» հայտնի քանդակը: Քանդակը ձուլված է բրոնզից, եւ ոստիկանները համոզված են, որ գողերին ոչ թե արվեստի գործն է հրապուրել, որի արժեքի մասին նրանք, հավանաբար, գաղափար չունեն, այլ գունավոր մետաղը, որից այն ձուլվել է:
Associated Press-ը հստակեցնում է, որ գունավոր մետաղների գնի թանկացմամբ պայմանավորված` նման դեպքերը հաճախացել են:
Հեփվորթի քանդակն ապահովագրված էր կես միլիոն ֆունտով: Իշխանությունները 1000 ֆունտ պարգեւ են խոստացել նրան, ով գողերի մասին տեղեկատվություն կտրամադրվի:
«Երկու ձեւ» քանդակը Հեփվորթի ուշ շրջանի կարեւորագույն գործերից է: Այն պատրաստ է եղել 1969 թվականին:




























