Այսօր` դեկտեմբերի 21-ին, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի աճյունը կդրվի Պրահայի ամրոցի սրահում:

Հրաժեշտի արարողությանը կմասնակցեն մի շարք երկրների ներկայացուցիչներ: Վացլավ Հավելի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ Հավելը մահացել է դեկտեմբերի 18-ին` երկարատեւ հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում: Նա Չեխոսլովակիայի վերջին եւ Չեխիայի առաջին նախագահն է եղել: Այդ պաշտոնը զբաղեցրել է 10 տարի` մինչեւ 2003 թվականը: Նա հայտնի է ոչ միայն իբրեւ քաղաքական գործիչ, այլեւ իբրեւ գրող, մի քանի գրական մրցանակների դափնեկիր, գրում է vesti.ru-ն: