Աշխարհի տորֆային տարածքները «վտանգավոր կերպով թերպաշտպանված են», չնայած ածխածնի երկօքսիդի հսկայական քանակություններին, որոնք դրանց ոչնչացման պատճառով արդեն արտանետվում են մթնոլորտ, ինչը կարող է «ածխածնային ռումբ» դառնալ շրջակա միջավայրի համար, զգուշացրել են գիտնականները:

Առաջին գլոբալ գնահատականը ցույց է տվել, որ տորֆային տարածքների միայն 17%-ն է պահպանվող տարածքներում: Այս ցուցանիշը կտրուկ հակադրվում է այլ արժեքավոր էկոհամակարգերի, մասնավորապես՝ արևադարձային անտառները, որտեղ 38%-ը պաշտպանված է, և մանգրովյան թփուտները (42%):

Հետազոտությունը, որը հրապարակվել է Conservation Letters հանդեսում, վերլուծել է տարբեր տեսակի պահպանվող տարածքներում տեղակայված տորֆային տարածքների համամասնությունը:

Թեև դրանց 17%-ը պահպանվող տարածքներում էր, դրանցից միայն կեսն էր խստորեն պաշտպանված համարվում: Կոնգոյի Հանրապետությունում տորֆային տարածքների գրեթե 90%-ը պահպանվող տարածքներում է, սակայն 1%-ից պակասը խիստ պաշտպանության տակ է։

Ամենաշատ տորֆային տարածքներ ունեցող երեք երկրներում՝ Կանադայում, Ռուսաստանում և Ինդոնեզիայում պաշտպանության մակարդակը նույնիսկ ցածր է եղել 17%  միջինից: Առաջատար երկրների հնգյակը եզրափակում են Միացյալ Նահանգները և Բրազիլիան, որոնք տիրապետում են բոլոր տորֆային տարածքների գրեթե երեք քառորդը և ունեն պահպանվող տարածքների ավելի մեծ համամասնություն: Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ պաշտպանված տարածքի կարգավիճակը քարտեզի վրա միշտ չէ, որ նշանակում է հուսալի պաշտպանություն բուն տարածքում:

Գիտնականները հայտարարել են, որ տորֆային տարածքների պահպանումն ու վերականգնումը կարևոր է գլոբալ տաքացումը միջազգայնորեն համաձայնեցված թիրախներից ցածր պահելու և մարդկանց կյանքին և ապրուստին հասցվող վնասը սահմանափակելու համար:

Տորֆային տարածքների գրեթե մեկ քառորդը մարդկային գործունեության ուժեղ ճնշման տակ է:

Սակայն, ըստ հետազոտողների՝ տորֆային հողերի պաշտպանության միջոցները ծախսարդյունավետ միջոց են կլիմայական ճգնաժամի դեմ պայքարելու համար, և դրանց մեկ քառորդը գտնվում է բնիկ հողերում, որոնք ինչպես ցույց է տալիս կյանքը, ավելի քիչ են տուժում շրջակա միջավայրի վատթարացումից, քան մյուս ժողովուրդները:

Տորֆային տարածքները զբաղեցնում են աշխարհի տարածքի միայն 3%-ը, սակայն պարունակում են ավելի շատ ածխածին, քան աշխարհի բոլոր անտառները: Սակայն ագարակատերերն ու հանքագործները ցամաքեցնում են տորֆային տարածքները՝ արտանետելով այնքան CO2, որ եթե նրանք երկիր կազմեին, Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո աշխարհում շրջակա միջավայրի չորրորդ խոշորագույն աղտոտողը կլինեին: