«Մենք չպետք է կորցնենք Վրաստանն ու Հայաստանը ռուսական իմպերիալիզմի պատճառով»,- սոցցանցում գրել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Նա ՀՀ-ի՝ դեպի ԵՄ քայլը պատմական որոշում է անվանել։

«Իսկապես հուսով եմ, որ ԵՄ-ն ոչ միայն բարի խոսքեր կգտնի, այլև ակտիվորեն կաջակցի Հայաստանին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին։
Նախագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ են եղել միայն 7-ը։
Այս օրինագծի նախաձեռնողը «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական նախաձեռնությունն է, որը 2 ամսում կարողացել է հավաքել 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվում է 50 հազար ստորագրություն)։ Այս ստորագրություններն անհրաժեշտ էին, որպեսզի նախագիծը ներկայացվեր Ազգային ժողովի քննարկմանը։
Նախագիծը 2024 թվականի հունվարի 9-ին հավանություն է ստացել  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։