Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և նրա ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոն առաջին երկկողմ հանդիպումն են անցկացրել։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում ծավալված իրադարձությունները, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։