Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՄիացյալՆահագներին աջակցության համար և հաստատել պատերազմը դադարեցնելու իր ցանկությունը։
«Մենք իսկապես դա շատ ենք ուզում, բայց մեզ անհրաժեշտ են անվտանգության իրական երաշխիքներ, և կշարունակենք մեր հանդիպումներն ու աշխատանքը, շատ ուրախ կլինենք տեսնել գեներալ Քելլոգին նաև Ուկրաինայում», - հավելել է նա:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել պատերազմի երկարաժամկետ կարգավորման, հայտնում է «Европейская правда»-ն։
«Ցանկանում ենք, որ սպանություններին վերջ դրվեն, բայց ցանկանում ենք հասնել տևական, կայուն խաղաղության, ոչ թե խաղաղության, որը մի քանի տարի հետո հակամարտությունների կհանգեցնի Արևելյան Եվրոպայում», - հավելել է ԱՄՆ փոխնախագահը։
Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ առաջիկա օրերին, շաբաթներին և ամիսներին Կիևի և Վաշինգտոնի միջև «նման շատ խոսակցություններ» կլինեն։
Վենսն ու Զելենսկին պետք է հանդիպեին ավելի վաղ, սակայն նրանք պայմանավորվեցին հանդիպումն անցկացնել ավելի ուշ՝ Միացյալ Նահանգներին հնարավորություն տալով աշխատելու գործընկերության հուշագրի նախագծի վրա, որը Ուկրաինան վերջնական տեսքի էր բերել և հանձնել ամերիկացիներին։





























