ԱՄՆ-ում թեթեւ օդանավն ընկել է Նյու Ջերսի նահանգի հյուսիսում` Հարդինգ քաղաքից ոչ հեռու գտնվող մայրուղիներից մեկի վրա եւ պայթել: Բոլոր 5 ուղեւորները զոհվել են: Բարեբախտաբար, մայրուղու վրա գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել:

The Daily Mail-ը հաղորդում է, որ պատահարի ժամանակ օդանավում մի ընտանիք է գտնվել` երկու երեխաների հետ, եւ եւս մեկ տղամարդ:

45-ամյա Ջեֆրի Բակալյուն եւ 36-ամյա Ռեքեշ Չավլան գործընկերներ են եղել: Նրանք ներդրումային Greenhill & Co. Inc բանկի աշխատակիցներ էին: Բացի այդ, օդանավում են գտնվել Բակալյուի կինը եւ երեխաները` տղան ու աղջիկը:

Օդանավի կործանման պատճառները դեռ հայտնի չեն: Օդանավի ղեկին եղել է Ջեֆրի Բակալյուն, ով օդաչուի արտոնագիր է ունեցել, ինչպես նաեւ օդանավ քշելու 10-ամյա փորձ: