Սինգապուրի ազգային համալսարանի և այլ ինստուտուտների գիտնականները պարզել են, որ ավելի հարմար աշխատանքային գրաֆիկը կարող է զգալիորեն մեծացնել երեխաներ ունենալու երիտասարդների ցանկությունը: Հետազոտությունը հրապարակվել է European Journal of Population (EJP) գիտական ​​հանդեսում:

Գիտնականների թիմն ուսումնասիրել է, թե աշխատաժամանակի կրճատման տարբեր ձևերն ինչպես են ազդել 25-39 տարեկան 1092 չամուսնացած սինգապուրցիների ընտանեկան ծրագրերի վրա:

Մասնակիցները, որոնց տրվել են հիպոթետիկ ճկուն աշխատանքային կարգացուցակի սցենարներ, ավելի հաճախ են երեխաներ ունենալու ցանկություն հայտնել հաջորդ հինգ տարիներին՝ վերահսկիչ խմբի համեմատ, որը նման փոփոխություններ չէր ակնկալում:

Հետազոտությունը միաժամանակ ի հայտ է բերել, որ աշխատանքային ազատ կարգացուցակը նվազեցնում են աշխատանքի և անձնական կյանքի միջև կոնֆլիկտը, ինչը առանձնապես կարևոր է Սինգապուրի գերբեռնված մշակույթում:

«Չափից շատ աշխատանքն ու ինտենսիվ երեխա դաստիարակելը հաճախ խանգարում են երիտասարդներին երեխաներ ունենալ», - հավելել է հետազոտության համահեղինակ, Պեկինի համալսարանի պրոֆեսոր Հաո Դունը:

Թեև հետազոտությունը կենտրոնացած էր մտադրությունների, այլ ոչ թե փաստացի ծնելիության վրա, դրա բացահայտումները կարևոր քաղաքական նշանակություն ունեն: Հետազոտողները նախատեսում են շարունակել ճկուն աշխատանքային պայմանավորվածությունների երկարաժամկետ ազդեցությունների ուսումնասիրությունը տարբեր մշակութային համատեքստերում՝ ժողովրդագրական միտումների վրա դրանց ազդեցությունն ավելի լավ ըմբռնելու համար: