Հայաստանի երկրորդ նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձրացրել էց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի եւ հանրապետության ղեկավարների գերեվարման վերջին ժամերի վարագույրը։

«Ես օրը 10 անգամ շփվում էի Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ։ Փորձեցի տարբերակներ գտնել նրանց հանելու համար։ Ես հիմա շատ բան չեմ կարող խոսել: Որովհետեւ հարցեր են առաջանալու՝ ինչպես եւ ինչ ձեւով։ Դատավարության այս ամոթալի պատկերը (Բաքվում) կանգնել է իմ աչքերի առաջ։ ՀՀ-ն ամեն ինչ պետք է աներ նրանց դուրս հանելու համար։ Ուղարկեիքք ուղղաթիռ, բանակցեիք խաղաղապահների հետ։ Ես փորձեցի այս հարցը լուծել առանց իշխանությունների (Հայաստանի) մասնակցության։ Աշխատեիք օրը 24 ժամ, այլ ոչ թե միտինգների գնայիք։ Երեւի մի օր երկրորդ գիրքը գրեմ եւ մանրամասնեմ»,- նշել է Քոչարյանը։