Թուրքիայում Դիարբեքիր-Բաթման ավտոմայրուղում TIR բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով 24 հոգի է մացել, 8 հոգի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ խոշոր ավտովթարը գրանցվել է դեկտեմբերի 21-ի կեսօրին։ Ավտովթարը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ ճանապարհային աշխատանքներ են տեղի ունեցել։
Նշվում է, որ 24 հոգի մահացածների թիվը նախնական է, քանի որ ծանր վնասվածքներ ստացածներ կան եւ հնարավոր է մահացածների թիվն ավելանա։




























