The Daily Beast հրատարակչությունը կազմել է մեր օրերի հայտնի մարդկանց ամենաազդեցիկ երեխաների վարկանշային ցուցակը: Այն կազմվել է մամուլում, ցանցային ռեսուրսներում, սոցիալական ցանցերում եւ այլուր այդ երեխաների անունների հիշատակման հաճախականությունից ելնելով: Մասնագետները վերլուծել են մինչեւ 6 տարեկան հայտնի երեխաների մասին տեղեկատվությունը: Փաստացի, ցուցակում հայտնվել են ամենաքմահաճ եւ երեսառած երեխաները, քանի որ մամուլը նրանց մասին հիշում է միայն սկանդալային պատմություններում:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ներկա պահին ամենաազդեցիկ երեխան Թոմ Քրուզի եւ Քեթի Հոլմս Սուրիի դուստրն է: Հնգամյա Սուրիի լուսանկարը, ինչպես նաեւ նրա մասին նշումները պարբերաբար հայտնվում են մամուլում, եւ լրագրողները հաճախ են գրում նրա մասին` իբրեւ ամենաերեսառած աղջիկը հայտնի մարդկանց երեխաների շրջանում:
Երկրորդ տեղում հինգ ամսական Հարփեր Սեւեն Բեքհեմն է` ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի եւ Վիկտորիայի դուստրը: Երրորդ տեղում Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի դուստր Շայլոն է: Այս հայտնի զույգերի մյուս երեխաները եւս նշվել են ցուցակում: Այսպես, Բեքհեմների որդի Քրուզը 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Ջոլիի եւ Փիթի դուստրեր Վիվիենը եւ Զահարան ութերորդ եւ տասնմեկերորդ տեղում են, գրում է Lenta.ru-ն:




























