Թափոնների հավաքման և փոխադրման միասնական համակարգի բացակայության պատճառով Գազայի հատվածի քաղաքների և ավանների փողոցներում օրական ավելի քան 2000 տոննա աղբ, կեղտաջրեր և կենսական գործունեության թափոններ են կուտակվում։ Դրա մասին ասված է Oxfam միջազգային բարեգործական և մարդասիրական կազմակերպության զեկույցում։

Նշվում է, որ ավերված քաղաքային ենթակառուցվածքների և կոյուղու համակարգի պատճառով «ավելի քան 2000 տոննա աղբ, որը բաց կոյուղաջրերի, կենսական գործունեության թափոնների և կեղտաջրերի թունավոր համակցություն է, ամեն օր կուտակվում է պաղեստինյան անկլավի քաղաքների և բնակավայրերի փողոցներում»:

«Գազայի հատվածում հարյուր հազարավոր փախստականներ ստիպված են եղել իրենց վրանների կողքին ժամանակավոր ջրամբարներ փորել՝ աղբ հավաքելու համար: Ամեն օր մոտավորապես 130 հազար խմ. չմաքրված կեղտաջրերը լցվում են Միջերկրական ծով և Գազայի միակ ջրատար մակերևույթ»,- նշել է Գազայի հատվածում Oxfam-ի համակարգող Կլեմենս Լագուարդան:

Կազմակերպությունը ընդգծել է նաև, որ աղբի և թափոնների օրեցօր աճող ծավալը՝ զուգորդված մաքուր ջրի սուր պակասի հետ, արդեն «վարակիչ հիվանդությունների և ջրային հիվանդությունների բռնկումներ է առաջացրել»։