«Գիտե՞ք, ամեն անգամ, երբ ասում եմ՝ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ասում եմ՝ Բայդենը սխալ բաներ է ասել։ Զելենսկին սխալ բաներ է ասել: Նրանց վրա հարձակվել է մեկը, ով անհամեմատ մեծ էր և անհամեմատ՝ ուժեղ, դա վատ է և չի կարելի այդպես վարվել: Մինչդեռ Ռուսաստանին հեշտությամբ կարելի էր հետ պահել դրանից»:

Դրա մասին սոցցանցում գրել է CBS News-ի լրագրողուհի Ջենիֆեր Յաքոբսը։

«Զելենսկին հանդիպմանը չի հրավիրվել, քանի որ մինչ այժմ նա վատ է եղել բանակցություններում: Նախևառաջ, ձեր երկրում չպետք է պատերազմ լիներ, իսկ երբ պատերազմը սկսվեց, ապա այն պետք է անհապաղ լուծվեր և կարգավորվեր», -ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել Յաքոբսը։