ԱՄՆ փոխնախագահ Ջեմս Դեյվիդ Վենսը ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացված Conservative Political Action Conference համաժողովում: Իր ելույթում նա Գերմանիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը կապել է խոսքի ազատության հետ, գրում է Bild-ը։
«Իհարկե, մենք մնում ենք դաշնակիցներ, բայց մեր աջակցությունը կախված է նրանից, թե արդյոք մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում»,- ասել է հանրապետականը։
Վենսը վրդովվել էր, որ իր կարծիքով, Գերմանիայում խոսքի ազատության սահմանափակում կա. «Ամերիկացի հարկատուն ֆինանսավորում է Գերմանիայի պաշտպանությունը: Որևէ մեկը հավատու՞մ է, որ նա կշարունակի դա անել, եթե գերմանացիները բանտարկվեն զայրացած թվիթերի համար»:
Ավելի վաղ Մյունխենի անվտանգության համաժողովում Վենսը քննադատել էր Եվրոպային կարծիքը գրաքննության և միգրացիոն քաղաքականության մեջ ձախողումների համար։ Սա վրդովմունք է առաջացրել եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում։





























