Մենք մերժում ենք նման հայտարարությունները Հնդկաստանի ներքին հարցերի վերաբերյալ և խիստ բողոք ենք ներկայացրել Թուրքիայի դեսպանին։ Դրա մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը, գրում է The Times of India-ն։
Հնդկաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ նման անհիմն պնդումներն անընդունելի են։ Քաշմիրը Հնդկաստանի անբաժանելի մասն է։ Ոչ մի այլ երկիր իրավունք չունի մեկնաբանել դրա մասին։ Ավելի լավ կլիներ, որ Հնդկաստանի դեմ անդրսահմանային ահաբեկչության կիրառման Պակիստանի քաղաքականությունը, որը շարունակում է մնալ ամենամեծ վտանգը Քաշմիրի ժողովրդի համար, բացահայտ հայտարարվեր», -ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջեյսվալը։
Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո ՄԱԿ-ում Քաշմիրի խնդիրը լուծելու համար երկխոսության կոչ արեց։
«Մեր պետությունը և մեր ազգը, ինչպես անցյալում, այսօր էլ համերաշխ են Քաշմիրի մեր եղբայրների հետ»,- ասել է Էրդողանը։





























