ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի դիրքորոշումը կարելի՞ է համարել ռուսամետ և հակաուկրաինական, գրում է «Росийская Газета»-ն։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը չի համաձայնել դրան և պարզաբանել է, թե ինչի հետ կարող է կապված լինել ուկրաինական իշխանությունների հասցեին ամերիկյան կողմի քննադատությունը։

Այդ հարցն առնչվում էր նաև Պետական ​​կառավարման արդյունավետության դեպարտամենտը ղեկավարող Իլոն Մասկի վերջին հրապարակումներին։ Նա հայտարարել է, որ ուկրաինացիներն արհամարհում են Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկիին։

Պեսկովը ամերիկյան նոր վարչակազմի ռուսամետ դիրքորոշման վերաբերյալ տպավորությունը «սխալ» է անվանել։

«Ըստ իս, դա սխալ տպավորություն է»,- ասել է Պեսկովը։