Լեհ տղամարդն ապշել է՝ իր բակում Իլոն Մասկի SpaceX հրթիռի բեկորներ հայտնաբերելով, հայտնում է Daily Mail-ը։

Ադամ Բորուկին իր ցանկապատի մոտ հայտնաբերել է մի բան, որը նման էր պայթած բալոնի:

Շտապ օգնություն կանչելուց հետո ոստիկանությունն արագ պարզել է, որ բեկորներն, ամենյան հավանականությամբ, պատկանում են Falcon 9 հրթիռին, որը փետրվարի սկզբին արձակվել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայից:

Լեհաստանի իշխանությունները հաստատել են, որ տեղի է ունեցել Falcon 9 հրթիռի «անվերահսկելի» ներթափանցում մթնոլորտ։