Մինչ Ուկրաինայում մոլեգնում է պատերազմը, եվրոպական երկրները, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են, լայնածավալ զորավարժություններ են անցկացրել, հայտնել է Euronews-ը։

Ինը երկրների տասը հազար զինծառայողներ, այդ թվում՝ հետեւակայիններ, նավաստիներ եւ ծովային հետեւակը, ներգրավված են եղել Steadfast Dart 25  զորավարժություններին, որոնց ներգրավվել է մոտ 1 500 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հրթիռային կայաններ, հետեւակի մարտական ​​մեքենաներ եւ զրահափոխադրիչներ, ինչպես նաեւ 17 միավոր ռազմածովային տեխնիկա եւ ավելի քան 20 ինքնաթիռ։

Անցկացվելով այստեղ՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի միջեւ, Սեւ ծովի մոտ, զորավարժություններն արագ արձագանքման ուժերի վարժանքներ են, որոնք պատրաստ են տեղակայվել անհրաժեշտության դեպքում։ Զորավարժությունները ցույց են տալիս ՆԱՏՕ շրջանակում եվրոպական պաշտպանական ռազմավարության զգալի ամրապնդում։

Միացյալ Նահանգներն անմիջականորեն ներգրավված չէ այս զորավարժություններում։ Սակայն առաջին պլան են մղվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները, որն ասել է, որ Ուկրաինան պատասխանատվություն է կրում իր տարածքում պատերազմի համար։ Բարձրաստիճան զինվորականներն ասում են, որ ՆԱՏՕ-ն հստակ գիտակցում է, որ Ուկրաինայում պատերազմը սկսվել է Ռուսաստանի հարձակմամբ:

ՆԱՏՕ ներկայացուցիչների խոսքով՝ Steadfast Dart 25-ը բարձրացնում է ՆԱՏՕ օպերատիվ համատեղելիությունը, արդյունավետությունը եւ կայունությունը լուրջ ռիսկերի հանդեպ, որոնք սպառնում են Եվրոպային։