Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարին նախապատրաստվելիս հաջորդ տարի ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից, Ամերիկայի գավաթակիր Ուրուգվայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին Մոսկվայում, հաղորդում է Sovsport-ը:

Փետրվարի 29-ին Կոպենհագենում ռուսներն ընկերական հանդիպում կանցկացնեն Դանիայի հավաքականի հետ: