Բաքվում վատ եղանակի պատճառով հետաձգել են Լեռնային Ղարաբաղի գերյալ ղեկավարության փետրվարի 24-իմն նախատեսված դատական ֆարսը։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստը նշանակվել է փետրվարի 27-ին։

Որպես մեղադրյալներ գործով անցնում են 15 անձինք, այդ թվում ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարիտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լեւոն Բալայանը, Մադաթ Բաբայանը Վասիլի Բեգլարյանը եւ Էրիկ Ղազարյանը։

Դատարանում մեղադրանքը ներկայացնում են վեց դատախազներ։ Նիստերը տեղի են ունենում Բաքվի ռազմական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ։