Երեւանում, դեկտեմբերի 21-ին`ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.30-ին, մարվել`20.40-ին: Ամբողջությամբ այրվել է «Կալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա Կալինա» մակնիշի Տ 2739 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Աշոտ Մինասյան) շարժիչի հատվածը: Նույն օրը այրվել է նաեւ Ա.Գրիգորյանին պատկանող «Պեժո» մակնիշի 04 ՕՕ 988 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:




























