ԱՄՆ-ը ծրագրում է առաջիկայում գագաթաժողով կազմակերպել կառուցապատողների եւ նախագծողների մասնակցությամբ՝ քննարկելու համար Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին։

«Մենք շուտով գագաթաժողով կանցկացնենք՝ հավանաբար Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի խոշոր կառուցապատողների, բազմաթիվ արաբ ծրագրավորողների եւ դիզայներների հետ»,- մեջբերել է գործակալությունը Ուիթքոֆի խոսքերը։

Ուիթքոֆի տեղեկացմամբ՝ շատ երկրներ մոտեցել են Միացյալ Նահանգներին՝ ցանկանալով մաս կազմել Գազայի բնակչության համար «ինչ-որ մշտական ​​լուծման» նպատակով: Նա նշել է, որ «խոսքը Գազայի բնակիչների վտարման մասին չէ», սակայն անիրագործելի է համարում նրանց այնտեղ մնալը 10-15 տարի, որոնք, ԱՄՆ կառավարության կարծիքով,կպահանջվեն անկլավն ամբողջությամբ վերականգնելու համար։