ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է Գազայի հատվածի ապագայի իր տեսլականը, որը ստեղծվել է արհեստական ​​բանականության միջոցով, հայտնել է «Европейская правда»-ն։

Կարճ տեսանյութը սկսվում է Գազայի հատվածի ավերածությունների տեսարաններով, որոնք ամբողջությամբ ավերվել են իսրայելական ռազմական գործողության արդյունքում՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին պետության վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակման, եւ «Գազա 2025... Հետո ի՞նչ է լինելու» մակագրությամբ։

Այնուհետեւ տեսանյութում երեւում է «Մերձավոր Արեւելյան Ռիվիերայի» վերածված տարածքը՝ էկզոտիկ լողափերով, երկնաքերերով, շքեղ զբոսանավերով եւ զվարճացող մարդկանցով: Tesla-ի մեքենաներ են փողոցներում, տղամարդը, որը նման է Իլոն Մասկին, հաց է ուտում, մորուքավոր տղամարդիկ պարում են թափանցիկ կիսաշրջազգեստներով, երեխայի ձեռքում Թրամփի գլխի տեսքով հսկա ոսկե գնդակ է։

Տեսահոլովակում նաեւ Թրամփը պարում է թեթեւակի հագնված կնոջ հետ գիշերային ակումբում, Իլոն Մասկը մարդկանց փող է տալիս, բարձրանում է Trump Gas շենքը, վաճառվում են Թրամփի խորհրդանիշներով ոսկե հուշանվերներ, իսկ հրապարակի մեջտեղում կանգնած է Թրամփի հսկա ոսկե արձանը:

Վերջում Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արեւի լոգանք են ընդունում լողավազանի մոտ՝ կոկտեյլներով։

Տեսահոլովակն ուղեկցվում է պարային թրեքով՝ «Դոնալդ Թրամփը կազատի ձեզ՝ կյանք բերելով բոլորի համար, այլեւս թունելներ չկան, այլեւս վախ չկա, Թրամփ-Գազան վերջապես այստեղ է»։