Առնվազն 15 երեխա Գազայի հատվածում վերջին ժամանակներս մահացել է ցրտից եւ դրա պատճառով առաջացած բարդություններից։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Նա նշել է, որ ժամանակավոր կացարանների եւ վառելիքի բացակայությունը՝ զուգորդված տարածաշրջանում ցրտի հետ, ձմեռը մահացու վտանգի է վերածել հարյուրավոր պաղեստինցի ընտանիքների համար: Չնայած ծնողների կողմից երեխաներին տաք պահելու բոլոր միջոցներին՝ անկլավում առնվազն 15 նորածիններ եւ փոքրիկներ են մահացել հիպոթերմային պատճառով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայում առաջին անհրաժեշտության իրերի հրատապ պահանջ կա վերմակների եւ տների ջեռուցման համար, իսկ հումանիտար օգնության եւ վառելիքի մատակարարումները տարածաշրջան դեռեւս սահմանափակված են Իսրայելի իշխանությունների կողմից։





























