Ինչ կարող ենք մենք տալ Ռուբեն Վարդանյանին, բացի պաշտպանությունից: Այս մասին Armlur-ի հետ զրույցում ասաց հաղորդավար Եգոր Գլումովը:
«Ինձ թվում է մենք այդ պաշտպանությունն էլ չենք կարողանում տալ, որովհետև ամեն ինչ դեռ շարունակվում է ու ցավոք սրտի շարունակվելու է: Ցավալի է, որ այստեղ այսքան քիչ մարդ կա, որովհետև միայն այն մարդիկ, որոնց Ռուբեն Վարդանյանը լավություն է արել, գային այստեղ, տեղ ու դադար չէր լինի: Բայց տեսնում եմ, որ մենք սրտացավ ազգ չենք»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր ԱԳՆ մոտ, ապա կառավարության մոտ բողոքի ակցիաներ էին՝ բարձրաձայնելու Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուս գերիների հարցը, մասնավորապես Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ով հացադուլ է հայտարարել, ու հրապարակված լուսանկաներից երևում է, որ խոշտանգվել է։





























