Շատ կարևոր է, որ ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունենում. սա նշանակում է, որ ժողովուրդը կամաց-կամաց թոթափում է անտարբերության զգացումը և յուրաքանչյուրն ինչ-որ ձևով ցանկանում է արտահայտել իր վերաբերմունքը, դիրքորոշումը. Մնում է, որ սա հավաքական ուժ դառնա: Այս մասին այսօր՝ ,-Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը։

Նա հիշեց, որ Արցախի բլոկադայի օրերին արցախից 60 հազար ստորագրություն էին հավաքել և դիմել ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին՝ Արցախի էթնիկ զտումը կանխելու համար, բայց այդ կառույցները որևէ գործնական քայլ չարեցին և չկարողացան կանխել մեծ աղետը։

«Այսօր նույն իրավիճակում է նաև Հայաստանը, կա հրատապ խնդիր՝ կապված գերիների հետ և այսօր նորից մեր ձայնն ենք բարձրացնում։ ՄԱԿ-ի, ԵԽ-ի ու ՄԻԵԴ-ի՝ բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այս հրատապ խնդրի վրա, որովհետև արդեն իսկ այն ահազանգերը, որոնք հնչեցրել են Ռուբեն Վարդանյանն, իր որդին և իրենց պաշտպանական թիմը արդեն իսկ վկայում են, որ կարող է տեղի ունենալ անդառնալին և եթե վաղը փորձեն ինչ-որ բան անել, կարող է անիմաստ լինի։ մենք ամեն ինչ պետք է անենք որպեսզի սանձենք Ադրբեջանին և կանխենք ամենավատը, թուլ չտանք, որ այդ կեղծ դատավարությունը քաղաքական շոուն հետևանք ունենա մեր ղեկավարության կորստով»,-կոչ արեց Աղբալյանը՝ նկատելով, որ այսօր Բաքվի բանտերի ճաղերի հետևում հայ ժողվորդի պատիվն է, սա պետք է հասկանան և սրա դեմն առնել։

Նախարարի խոսքով՝ Հասարակությունը պետք է ստիպի պետական մարմիններին, որ ռազմագերիների մասով իրենց լռությունը խախտեն և չնայած նրանք հայտարարում, են թե քայլեր են անում, բայց որևէ գործնական քայլ տեսանելի չէ։

«Իրողությունն այն է, որ այսօր Բաքվում մեր գերիները մահվան ճանապարհին են»,-հայտարարեց  Նարինե Աղբալյանը։