Եգիպտոսում հնագետները ամբողջովին բացահայտել են «Ոսկու կորած քաղաքը»՝ 3000-ամյա ոսկու արդյունահանման կենտրոնը, որը չորս տարվա մանրակրկիտ պեղումներից հետո վերածնվել է անապատից, գրում է Interesting Engineering-ը։

2020 թվականին Աթեն անունով ոսկու արդյունահանողների երբեմնի ծաղկուն քաղաքը հայտնաբերվել է Լուքսորի թագավորների հովտի տակ՝ Ջաբալ Սուկարիում, Կարմիր ծովի նահանգի Մարսա Ալամից հարավ-արևմուտք: Այն ճանաչվել է որպես ամենանշանակալի հնագիտական ​​գտածոներից մեկը՝ ավելի քան մեկ դար առաջ Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերումից հետո:

Այս շաբաթ պեղումների ավարտից հետո փորձագետներին ապշեցրել է բնակավայրի շենքերի, այդ թվում՝ տների, արհեստանոցների, վարչական շենքերի, տաճարների և բաղնիքների  բացառիկ պահպանվածության վիճակը:

Աթենը, որը կառուցվել է Եգիպտոսի 18-րդ դինաստիայի իններորդ փարավոնի՝ Ամենհոտեպ III-ի օրոք, որը կառավարել է մ.թ․ա․ 1391-1353 թվականներին, հարավաֆրիկյան երկրում հայտնաբերված ամենախոշոր հնադարյան քաղաքն է։

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև ավելի ուշ պատմական ժամանակաշրջանների արտեֆակտներ, ներառյալ հռոմեական ժամանակաշրջանը (մ.թ.ա. 30 - մ.թ. 639) և իսլամական դարաշրջանը (մ.թ. 642-1517):