Բաքվում շարունակվել է հայերի դատավարությունը, որի մանրամասները հայտնում են միայն պետական լրատվամիջոցները, իսկ հետո ուշ երեկոյան։
ԱՊԱ պետական լրատվական գործակալությունը գրում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակել է ցուցմունք տալ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, դատական նիստում, որն անցկացվել է առանց անկախ լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայության, Արայիկ Հարությունյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իբր «ուզել է նամակ ուղարկել» Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը, սակայն Հայաստանի վարչապետը նրան նման հնարավորություն չի տվել։





























