Որևիցե մեկի մոտ կասկած թող չլինի, որ որևիցե մի ռազմագերի, որևիցե մի մարդ, որը հիմա Բաքվի դատարան ձևական դատավարության ընթացքում ենթարկվում է դատավարության, ամբաստանյալ է հանդիսանում, մեր համար համարվում է անցանկալի անձ և մենք չենք զբաղվում նրա վերադարձի հարցով: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նրանք մեր հայրենակիցներն են և իրենց վերադարձման հետ կապված բոլոր քայլերը արվել են և արվելու են: Ուղղակի հիմա այդ դատավարության աղմուկը բարձր է, բոլորը շուտափույթ որոշումներ և լուծումներ են ուզում, որը այս փուլում, հաշվի առնելով ովքեր են դատավարությունը իրականացնում և ինչի, ես կարծում եմ, որ այս փուլում շատ դժվար է լինելու: Բայց դա չի նշանակում, որ փորձերը և աշխատանքները այդ ուղղությամբ չեն շարունակվում և չեն շարունակվելու:

Որևիցե տարբերություն չկա, թե այդ 23-ից առաջինը, երկրորդը, երրորդը, թե վերջին 23-րդը, ուղղակի պետք է տեսնենք որ փուլում որն է հնարավոր: Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում պայմանական, Բաքուն հայտարարել է, որ ինքը դատավարություն է անում կոնկրետ 12 հոգու դեմ, ինչ-որ տեքստեր են տարածվում, որոնց վստահել, համենայնդեպս չի կարելի, էլ չեմ ասում, որ թրքանով կարելի է հավատալ այն տեքստերին, ցուցմունքներին, որոնք ճնշման տակ են տրվում:

Ո՞նց եք պատկերացնում, հիմա մենք բանակցություն վարենք, ասենք դատարանի նիստերի դահլիճից իրենց բաց թողեք: Այո, անում ենք դա, բայց ես չեմ հավատում, որ իրենք այդ ամեն ինչը կազմակերպել են, որ կիսատ թողնեն»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով քննադատություններին, որ իշխանությունները գերիների վերադարձի հարցն առանձնացրել են խաղաղության պայմանագրից, ԱԺ նախագահն ասաց. «Նախ ուզում եմ հասկանալ, այդ որ քննադատում են, այդպիսի բաներ են ասում, իրենք այսքան ժամանակ ի՞նչ են արել, բացի քննադատելուց և բացի հարևան երկրի ԶԼՄ-ներին և հատուկ ծառայություններին առիթ տալուց, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետությունում հիբրիդային ինչ-որ բաներ հրահրեն։

Երկրորդը, իսկ ո՞վ ասեց, որ խաղաղության պայմանագրի մեջ պետք է նման կետ լիներ: Էլ չեմ ասում, ով ասեց, որ նման կետ կար և դա դուրս է հանվել հայկական կողմից: Իսկ ո՞վ ասեց, որ եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որտեղ որ կա երեք երկրի ղեկավարի ստորագրություն, այդ թվում ՌԴ նախագահի ստորագրությունը, որտեղ ասվում է, որ բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն, Ադրբեջանը այդ կետը չի կատարել, հիմա մենք պետք է խաղաղության պայմանագրում պայման դնենք և ինքը այդ կետը կկատարի: Ադրբեջանը այդ լծակը օգտագործել է և շարունակել է օգտագործել քաղաքական առևտուր անելու համար, ինչը արվեց COP29-ի ժամանակ։ Ինքը դա չի anelwu: Եկեք ժողովրդական լեզվով ասած ծուռը նստենք, դուզը խոսենք։ Կարելի է անընդհատ մանիֆեստային և կենացային և լավը թվալու համար տեսախցիկների առաջ ասել բացարձակ ճշմարտություններ, բայց դրանք գործնականում բան չունեն։

Խաղաղության պայմանագրի մեջ դա գրելը պիտի ենթադրի նաև փոխադարձության սկզբունք, մենք գերի չունենք այս պահին, որ փոխադարձությամբ հետ տանք: Հետո խաղաղության պայմանագիրը կնքում ես ու գերիներին պահո՞ւմ ես: Ես կարծում եմ, որ դա անհամատեղ է»,- հայտարարեց ԱԺ նախագահը: