ԱՄՆ կառավարությունը հարյուր միլիարդավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային օգնելու համար, մինչդեռ Եվրոպան շատ ավելին է ծախսել Ռուսաստանից նավթ եւ գազ գնելու վրա։ Այս մասին նշվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած ելույթում, որով նա հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ։

«Ես նաեւ անխոնջ աշխատում եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ»,- ասվում է նրա ելույթում։ «Միացյալ Նահանգները հարյուր միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար։ Մինչդեռ, Եվրոպան, ցավոք, ավելի շատ փող է ծախսել Ռուսաստանից նավթ եւ գազ գնելու, քան Ուկրաինային պաշտպանելու համար. անհամեմատ շատ ավելի: Եվ Բայդենը արտոնել է այս պայքարի համար ավելի շատ գումար փոխանցել, քան ծախսել է Եվրոպան»,- նշվում է ԱՄՆ նախագահի ելույթի տեքստում։

Ավանդաբար նախագահները Կոնգրեսին ամենամյա ուղերձներ են ներկայացնում «Երկրի դրության մասին»: Բայց քանի որ հունվարի 20-ին Թրամփն ընդամենը երկրորդ անգամ ստանձնեց ԱՄՆ ղեկավարի պաշտոնը, խոսքն այս անգամ լիարժեք հաղորդագրության մասին չէ, որի ընթացքում ամփոփվում են անցած տարվա աշխատանքի արդյունքները եւ հայտարարվում ապագայի ծրագրերը։