Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում  իրար հետեւից 5,8 մագնիտուտ հզորությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել` տեղական ժամանակով ժամը 13:58 եւ 15:10: Ստորերկրյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է Կրայստչերչ քաղաքից 26 կմ հեռավորության վրա:

Agence France-Presse-ը տեղեկացնում է, որ Կրայստչերչի քաղաքային իշխանությունները եւ արտակարգ ծառայությունները տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չունեն:

2011թ. փետրվարին Կրայստչերչում 6,3  մագնիտուդ երկրաշարժի արդյունքում  180-ից ավելի մարդ էր զոհվել:

Քաղաքային տնտեսությանը զգալի վնաս էր հասցվել: Մարտին Նոր Զելանդիայի իշխանությունները հայտնել էին, որ, իրենց գնահատականներով, Կրայստչերչում երկրաշարժի բոլոր հետեւանքները վերացնելը կտեւի գրեթե 15 տարի: