Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին պատկանող Քենսինգթոնի պալատի զբոսայգին 2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կդառնա «Ռուսական տուն», որտեղ տեղի կունենա VIP-հյուրերի ընդունելություններ:

BBC-ն հաղորդում է, որ թագավորական ընտանիքը նման քայլի է գնացել թագավորական բյուջեի ծախսերը հոգալու համար: Հայտնի չէ, թե ինչքան են վճարելու ռուսները 17 օրվա վարձակալության համար: Սակայն պայմանագիրը խզելու դեպքում ռուսները ստիպված կլինեն վճարել 390 հազար դոլար:

Քենսինգթոնի պալատը թագավորական նստավայր է 17-րդ դարից եւ գտնվում է Լոնդոնի արեւմտյան հատվածում, որը դարձել է մեծահարուստ ռուսների սիրելի բնակավայրը: Պալատի զբոսայգին օգտագործվում է ֆուտբոլ խաղալու եւ նետաձգության համար: Այստեղ է գտնվում  նաեւ թագավորական ուղղաթիռի վայրէջքի հարթակը: