Գիտնականներն ամփոփել են անցած ձմռան արդյունքները, որն ամենաշոգ ձմեռների վարկանիշում զիջել է միայն նախորդ տարվան։
Եվրոպական միության «Կոպեռնիկուս» կլիմայական կենտրոնը (C3S) հայտնել է, որ այս ձմռանը Հյուսիսային կիսագնդում միջին ջերմաստիճանը նախորդ տարվա համեմատ ցածր է եղել ընդամենը 0,05 °C-ով:
Փետրվարը դարձավ վերջին 20 ամիսներից 19-րդը, որը խախտել է 1,5°C նիշը, որը բոլոր երկրները համաձայնվել էին պաշտպանել Փարիզի համաձայնագրով։
«Տաքացման հետևանքներից մեկը ծովի սառույցների հալումն է»,- ասել է C3S-ի ղեկավարի տեղակալ Սամանտա Բըրջեսը։ Մոլորակի վրա դրա ընդհանուր տարածքը կրճատվել է, հասնելով պատմական նվազագույնին», - հաղորդում է BBC-ն:





























