Sovsport.ru կայքում Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի որոշման համար անցկացվող քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 27-ին: Երեկ, դեկտեմբերի 22-ին թեկնածուների ցուցակից հանվել է Կրասնոդարի եւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանի անունը: Թերթի խմբագրությունն այդ որոշումը բացատրում է մեքենայություններով, որոնք հայ ֆուտբոլասերները կիրառել են առցանց քվեարկության ժամանակ:
Sovsport.ru-ն հայտնում է, որ Յուրա Մովսիսյանի հավաքած 10549 ձայնը պահպանվում է, սակայն մնացած օրերին նրա օգտին քվեարկել այլեւս հնարավոր չի լինի: Յուրա Մովսիսյանն առայժմ պահպանում է առաջին տեղը: Երկորրդ տեղում այս պահին Անդրեյ Վորոնինն է` 9134 ձայն:



























