Սենատոր Լինդսի Գրեհեմը կիրակի նախազգուշացրել է Ուկրաինայի համար հետագա աղետալի հետևանքների մասին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չվերսկսի ռազմական օգնությունն ու հետախուզական տվյալների փոխանակումը արևելաեվրոպական երկրի հետ:

«Քանի դեռ մարտական գործողություններ են ընթանում, եթե մենք դադարեցնենք Ուկրաինային օգնությունը, դա ավելի վատ կլինի, քան Աֆղանստանը», - ասել է Գրեհեմը Fox News-ին:

«Մինչև հրադադարի չհասնենք, ես Ուկրաինային կտայի այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար՝ հետախուզական տվյալների և զենքի առումով, - ասել է Գրեհեմը։- Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հաջորդ շաբաթ ես կներկայացնեմ նրա բանկային հատվածի և էներգետիկայի նկատմամբ պատժամիջոցները՝ կոչ անելով նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե ​​նրանք չմասնակցեն վարչակազմի հետ հրադադարի և խաղաղ բանակցություններին, մենք պետք է շարունակենք պատժամիջոցներ սահմանել»։

«Մենք փորձում ենք ինտեգրել մեր տնտեսությունները։ Փորձում ենք համոզվել, որ Ուկրաինան արժեք ունի ամերիկյան տնտեսության համար՝ շահեկան իրավիճակ», - ավելացրել է ամերիկացի սենատորը, որն ավելի վաղ կոչ էր արել Զելենսկիին հրաժարական տալ Օվալաձև աշխատասենյակի սկանդալային բանակցություններից հետո: