Չինաստանին Սու-35 կործանիչներ վաճառելու գործարքը ռուսական ինքնաթիռների արտադրության գլխավոր սխալն է։ Այս մասին հայտարարել է 19FortyFive-ի սյունակագիր Քրիս Օսբորնը։

Հրատարակությունը հիշեցրել է, որ 2015 թվականին Չինաստանը 2,5 միլիարդ դոլարով Ռուսաստանից գնել է 24 Սու-35 կործանիչ։

«Չինաստանը կարող է իրականում շահագրգռված չլիներ «թռչել» իր ձեռք բերած Սու-35-ներով, այլ պարզապես փոխառել է կամ «գողացել» տեխնոլոգիան իր աճող ավիապարկի համար», - ասվում է հրատարակության մեջ:

Սյունակագիր Օսբորնը ենթադրում է, որ Չինաստանը կարող է օգտագործել Սու-35 ռուսական տեխնոլոգիան ուսումնասիրելու համար:

Նախկինում ամերիկյան The National Interest ամսագիրը գրել էր, որ ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչն արագությամբ և արժեքով առավելություններ ունի ամերիկյան F-35-ի նկատմամբ։ Ամերիկյան F-35-ը շուկայում գնահատվում է 80-ից 110 մլն դոլար: