2020-2024 թվականներին Կիևի սպառազինության գնումներն աճել են մոտ 100 անգամ՝ նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատ։

Նման եզրակացությունների են հանգել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) փորձագետները։

Նրանց տվյալներով՝ պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինային զենք է մատակարարել առնվազն 35 երկիր, որոնց հիմնական ներդրումը եղել է Միացյալ Նահանգները, որը շարունակում է պահպանել աշխարհում զենքի ամենախոշոր արտահանողի իր դիրքերը, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։